Սեր, հարաբերություններ, ընտանիք
Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am
Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է: Նման դեպքերում, մեծավ մասամբ, այլ զուգընկերոջ հետ բեղմնավորումն ընթանում է նորմալ:
Պատճառներն են.
- գենետիկ անոմալիաները,
- հակասպերմալ հակամարմինների արտադրությունը,
- կնոջ օրգանիզմի իմունային համակարգի խանգարումները,
- ազգականների միջև ամուսնությունները:
Գենետիկ անհամատեղելիություն
Գենետիկ անհամատեղելիության հիմնական պատճառը քրոմոսոմներում ժառանգական տեղեկատվությունը կրող գեների որակական և քանակական փոփոխությունն է: Դրա արդյունքում ձվաբջջի կամ սպերմատոզոիդի կորիզի կիսման ժամանակ առաջանում են ոչ ճիշտ քրոմոսոմային պաշարով արատավոր բջիջներ:
Գենետիկ անհամատեղելիությանը նպաստող գործոններն են.
- Մեծ չափաբաժիններով ճառագայթումը,
- անբարենպաստ էկոլոգիան,
- միջհարազատային կապերը,
- գենետիկ հիվանդությունները,
- տարիքը /(35-ից հետո գենետիկ շեղումների տոկոսը բավականին բարձրանում է):
Ոչ ճիշտ քրոմոսոմներով էմբրիոնի աճը կարճ ժամանակահատվածում դադարում է, կինը կարող է վիժել, ինչն առաջինը չի կարող լինել:
Անհրաժեշտ են որոշ հետազոտություներ.
- կարիոտիպավորում,
- էքսպերտ սպերմոգրամա,
- ձվաբջիջների և տղամարդու սեռական բջիջների FISH (fluorescence in-situ hybridization-) հետազոտություն (քրոմոսոմային անոմալիաների ախտորոշման ժամանակակից մեթոդ):
Իմունոլոգիական (կենսաբանական) անհամատեղելիություն
Իմունոլոգիական անհամատեղելիության հիմքում գենետիկ հյուսվածքային անհամատեղելիությունն է, երբ դիտվում է էմբրիոնի կամ նոր ձևավորվող պտղի իմունային արտամղում:
Պտղաձուն ընկալվում է որպես օրգանիզմին օտար, որը պետք է դուրս մղվի:
Նպաստող գործոններն են.
- արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումը,
- էնդոկրին խանգարումները,
- աուտոիմունային ախտաբանությունը:
- Էնդոմետրիումի վիճակը գնահատելու համար իրականացվում է պայպել-բիոպսիա, որի ժամանակ վերցված կենսաբանական նյութը ենթարկվում է իմունահիստոքիմիական և մորֆոլոգիական հետազոտության:
Զուգընկերների համատեղելիության որոշում
Հետազոտվում են զույգերը, որոնք կանոնավոր սեռական կյանք են վարում` առանց հակաբեղմնավորիչների, սակայն բեղմնավորում չի դիտվում, և որոնց մոտ չկան այն խանգարումները, որոնք կարող են հայտնաբերվել ընդունված հետազոտություններով:
Կատարվում են հետևյալ միջամտությունները.
կնոջ և տղամարդու պլազմայում, սպերմայում կամ ցերվիկալ արտադրության մեջ որոշվում են հակասպերմալ հակամարմինները,
կատարվում են գենետիկ խորհրդատվություն, ցիտոգենետիկ հետազոտություներ (քրոմոսոմների քանակական և որակական փոփոխությունները հայտնաբերելու համար):
Եթե տեղեկատվությունն անբավարար է, հետազոտվում է նաև զույգերի ԴՆԹ-ն:
Բուժումը
Զուգընկերոջ անհամատեղելիության ախտորոշումից հետո կատարվում են հետևյալ միջոցառումները.
- իմունային անպտղության դեպքում իրականացվում է լիմֆոցիտոիմունաթերապիա՝ օտար կենսաբանական նյութի նկատմամբ կնոջ օրգանիզմի սխալ ռեակցիայի դեմ: Էմբրիոնի պաշտպանությունն ապահովելուն հաճախ օգնում է իմունային պատրաստուկների կամ հորմոնների նշանակումը:
- գենետիկ անպտղության դեպքում էմբրիոնի քրոմոսոմային և գենային գնահատումն իրականացվում է մինչև նրա ներդրումը արգանդի խոռոչ. այդ կերպ կանխվում են ժառանգական ախտաբանությունների փոխանցումը:
Եթե զույգընկերներից մեկի մոտ հայտնաբերվում է հակասպերմալ հակամարմիններ, խորհուրդ է տրվում սեռական հարաբերության ժամանակ մեկ ամիս օգտագործել պահպանակներ: Միաժամանակ նշանակվում են նաև դեսենսիբիլիզացիա և իմունասուպրեսանտներ:
Զույգերի անհամատեղելիության դեպքում խնդրի լուծում է նաև արտամարմնային բեղմնավորումը:
Կարդացեք նաև
Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն